Միացիր Մեզ

Նորություններ

2018-11-10 00:00:00

ԽՄՕՄՄ թիմը ՀՀ չեմպիոն... մանրամասն »

2018-11-07 00:00:00

Մեկնարկում է կանանց առաջնությունը... մանրամասն »

2018-11-06 00:00:00

Վոլեյբոլը դպրոցում ծրագիրը Արմավիր համայքում... մանրամասն »

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

ՀՎՖ նախագահի ուղերձը

 Հարգելի՛ այցելու,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում:

Հուսով եմ այստեղ Դուք կկարողանաք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները` կապված միջազգային և հայաստանյան վոլեյբոլի գործունեության հետ:

Այս էջում կարող եք ծանոթանալ Հայաստանում վոլեյբոլի ձեռքբերումներին, մեր մարզիկների հաջողություններին, անելիքներին և միջազգային վոլեյբոլում տեղի ունեցող նորություններին: Կայքէջում կարող եք գտնել տեղեկություն Հայաստանի վոլեյբոլի պատմության, միջազգային անցուդարձի, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքների և անելիքների մասին, գտնել վոլեյբոլի մասին Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Վստահ եմ, որ պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը կնպաստի, որ Հայաստանում վոլեյբոլը էլ ավելի արագորեն զարգանա և նոր թափ ստանա ինչպես ՀՀ-ում և Արցախում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Վստահ եմ, որ մեր բարձրակարգ մարզիկները ամեն ինչ կանեն հայաստանյան վոլեյբոլի խաղամակարդակի բարձրացման համար, և մեր մարզիկների անունները կհնչեն միջազգային ասպարեզում, ընդհուպ մինչև օլիմպիական խաղերում հաղթանակներ և ՀՀ-ի դրոշի բարձրացում սպորտային ամենաբարձր հարթակներում:

Շնորհակալություն վոլեյբոլի նկատմամբ Ձեր հետաքրքրության համար:
 

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ

Հրաչյա Մուրադյան

Մեր Գործընկերները