Միացիր Մեզ

Նորություններ

2017-12-13 00:00:00

Մեկնարկում է ՀՎՖ գավաթի խաղարկությունը... մանրամասն »

2017-12-11 00:00:00

ՎՈԼԵՅԲՈԼԻ ՊԵՐՃ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ 3-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԽՄՕՄՄ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԵՆ ... մանրամասն »

2017-12-07 00:00:00

Մեկնարկում է Պերճ Խաչատրյանի հուշամրցաշարը... մանրամասն »

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Պատմություն

Հայաստանի մարզաշխարհի վետերանների վկայությամբ` 1926 թվականին, Լենինականի զորամասերից մեկում ռուս սահմանապահ մարզիկները մայիսմեկյան տոնակատարության շրջանակներում բասկետբոլի ընկերական խաղից հետո, ցուցադրեցին «վոլեյբոլ» խաղը: Այն շատ դուր եկավ ցուցադրմանը ներկա Լենինականի մարզիկներին: Զինվորական մարզիկների օգնությամբ լենինականցիները յուրացրեցին նոր խաղի կանոնները, տեխնիկական հնարքները և արդեն 3 ամիս անց ցանկացան մրցել զինվորական մարզիկների հետ: Լենինականի թիմը կազմված էր 4 տղամարդկանցից և 2 կանանցից, որոնց գլխավորում էր բասկետբոլի և թեթև աթլետիկայի արդեն հայտնի մարզիկ Արամ Ալանակյանը: Վերջինս, ինչպես նաև Միքայել և Արփենիկ Հայրբաբամյան ամուսինների, Մուշեղ Մամիկոնյանի, Շողիկ Առնաուտյանի, Արփիկ Հարոյանի և այլոց ջանքերով Լենինականի «Լոկոմոտիվ» մարզական ընկերությունում ստեղծվեցին անհամեմատ բարձր կարգի, տղամարդկանց և կանանց թիմեր: 1927-28 թվականներին վոլեյբոլը տարածվեց նաև Երևանում: Այդ գործում մեծ դեր խաղաց սպորտի մեծ երախտավոր Խաչիկ Մանդալյանը: Նրան հաջողվեց արդեն 30-ական թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծել կանանց և տղամարդկանց ուժեղագույն կոլեկտիվներ: Այստեղ իրենց գրագետ և արդյունավետ խաղով աչքի էին ընկնում Աստղիկ Քրմոյանը, Մարգո Օգանեսյանը, Քնարիկ Մինասյանը, Տատյանա Եսայանը, Արմանուշ Ասատրյանը, Հասմիկ Պողոսյանը, Աիդա Մելիք-Ադամյանը, ինչպես նաև Կոնստանդին Վարդանյանը, Յաշա Ղազարյանը, Ռուբիկ Գևորգյանը, Սերգեյ Տեր- Ակոպովը, Անատոլի Թումոյանը, Սուրիկ Վարդանյանը և ուրիշներ: Մատչելիությանը և դիտարժանության շնորհիվ, խաղը լայն տարածում գտավ նաև դպրոցականների շրջանում: Իրենց լավ խաղով աչքի էին ընկնում մայրաքաղաքի Շահումյանի Մայակովսկու, Գորկու անվան և ցուցադրական դպրոցների աշակերտները: Մինչև Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը Երևանում ստեղծվում են «Տեմա» /մարզիչ` Միշա Միսախանյան/, «Դինամո» /մարզիչ` Էդուարդ Շահինյան/, «Արմենկի» /մարզիչ` Հայկազ Բարխուդարյան/, «Սպարտակ» /մարզիչ`Արամ Դավթյան/թիմերը: Լավ թիմեր են կազմավորվում նաև Լենինականի «Դինամո» և «Լոկոմոտիվ» /մարզիչներ` Արամ Մարտիրոսյան, Հովհաննես Խանջյան/, Կիրովականի «Դինամո» /մարզիչ` Ս. Կիրակոսյան/, Ալավերդու «Ցվետմետ» /մարզիչ` Ա. Խարազյան/, Ղափանի «Ցվետմետ» /մարզիչ` Գ. Խարազյան/ մարզական ընկերություններում, Արմավիրի շրջանում /մարզիչ`Հ. Նիկողոսյան/: Արդեն 1928թ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը Թբիլիսիում մասնակցեց համամիութենական սպարտակիադայի նախնական հանդիպումներին:

1933թ. Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը նույն քաղաքում մասնակցեցին ԽՍՀՄ առաջնության ընտրական խաղերին:

1933թ. անցկացված Հայաստանի 2-րդ սպարտակիադայի ծրագրում ընդգրկված 11 մարզաձևերից մեկը վոլեյբոլն էր: Մարզաձևը այնուհետև մշտապես տեղ գտավ նույնանուն մրցումների ծրագրում:

1933թ. Երևանի տղամարդկանց «Տեմպ» թիմն իր նորամուտը կատարեց ԽՍՀՄ առաջնության մրցումներում: Հետպատերազմյան շրջանում վոլեյբոլը մեծ տարածում է գտնում ոչ միայն քաղաքներում, այլև շրջկենտրոններում և գյուղերում: 1945թ. հիմնադրվեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այն հնարավորություն ընձեռեց ոչ միայն այստեղ ստեղծել կանանց և տղամարդկանց ուժեղ թիմեր, այլև պատրաստել բարձրակարգ մասնագետ-մարզիչներ: Վոլեյբոլի հիմնավորման, լավագույն մարզիչներ պատրաստելու գործում անմոռանալի ավանդ ունեցավ ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի առաջին վարիչ, մարզաձևի ծագման ակունքների, մոտ կանգնած Մուշեղ Մամիկոնյանը:

Հայաստանում վոլեյբոլի զարգացմանը մեծապես նպաստեց 1946թ. ստեղծված վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիան: Նրա առաջին նախագահը ընտրվեց հայտնի մարզիկ և մարզիչ էդուարդ Շահինյանը: 1946թ. վերսկսված ԽՍՀՄ առաջնություններին պարբերաբար սկսեցին մասնակցել Հայաստանի ակումբային թիմերը:

1948-49 թվականներին հանրապետություններում վոլեյբոլ խաղում էր 14.880 մարդ: Ամեն տարի անցկացվում էին հանրապետության առաջնություններ առաջին և երկրորդ խմբերով, հանրապետության գավաթի խաղարկություններ, հանրապետության 4 քաղաքների միջև մրցաշարերի, ինչպես նաև պատանեկան տարբեր տարիքային խմբերի մեջ մրցումներ, ԲՈՒՀ-ի առաջնություններ:

1946-49 թվականներին մեծ աշխատանք տարվեց մարզաձևը հանրապետությունում արմատավորելու նպատակով:

Նշենք համառոտակի այդ շրջանի տարեգրությունը: Ըստ տարիների Հայաստանում մարզաձևի նկատելի հաջողությունները.

1947թ. - ԽՍՀՄ 10-րդ առաջնության 2-րդ խմբում Երևանի տղամարդկանց «Սպարտակ» թիմը գրավեց 4-րդ տեղը.

- ԽՍՀՄ ժողովրդների 1947թ. սպարտակիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 18 թիմերի մրցապայքարում գրավեց 11-րդ տեղը:

1949թ. ԽՍՀՄ սպորտ կոմիտեն «ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ»-ի կոչում է շնորհվում Սերգեյ Արակչյանին:

1950թ. Հայաստանի մարզիկներից առաջինը ԽՍՀՄ տղամարդկանց հավաքական ընդգրկվում է Արամ Դավթյանը:

1951թ. – Լենինականի «Դինամո» կանանց թիմը ԽՍՀՄ գավաթի եզրափակչում գրավում է 6-րդ տեղը.

- Երևանում բացվեց վոլեյբոլի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոց` առաջիններից մեկը ԽՍՀՄ-ում:

1952թ. – Նորայր Շահբազյանը, Գեորգի Սոլոմատինը և Լավրենտին Լավրինեցն ընդգրկվում են Անդրկովկասի հավաքական թիմում:

1954թ. – «Միջազգային կարգի մրցավար»-ի կոչում է շնորհվում Սերգեյ Արակչյանին:

1956թ. – Հայաստանի հավաքական թիմերը մասնակցում են ԽՍՀՄ ժողովրդների 1-ին սպարտակիադայում: Տղամարդիկ գրավում են 11-րդ, կանայք` 14-րդ տեղերը:

1957թ. - Նորայր Շահբազյանը և Յուլյա Սերնակերն ընդգրկվեցին ԽՍՀՄ երիտասարդական հավաքական թիմերի կազմում:

1959թ. - Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 2-րդ սպարտակիադային: Տղամարդիկ գրավում են 14-րդ, կանայք` 12-րդ տեղերը:

1961թ. - Սերգեյ Արակչյանին շնորհվում է «ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի» կոչում:

1962թ. - Երևանը հյուրընկալել էր ԳԴՀ-ի և Իտալիայի մարզիկներին: Հայ մարզիկները հաղթանակ տարան Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի` ԳԴՀ-ի հավաքականի նկատմամաբ:

1963թ. - ԽՍՀՄ ժողովրդների 3-րդ սպարտակիադայում Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը գրավեցին 12-րդ տեղը:

1964թ. – «ԽՍՀՄ սպորտի վարպետ»-ի կոչմանը առաջին անգամ արժանացան Նորայր Շահբազյանը, Ֆիլանդրիկ Ասատրյանը, Ռուդոլֆ Քրմոյանը, Նորայր Յուզբաշյանը, Էմիլ Հովհաննիսյանը, Կառլեն Սերոբյանը:

- Մարոկկոյի հավաքականը 2 ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանում:

1965թ. – Ռուբեն Վարժապետյանը, Վալերի Վոլկովը, Համլետ Գարանիֆիլյանը և Ալիկ Չթչյանը արժանացան «ԽՍՀՄ սպորտի վարպետ»-ի կոչմանը:

1966թ. – Սիրիայի և Լիբանանի վոլեյբոլի ֆեդերացիաների հրավերով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 10 ընկերական հանդիպում անցկացրեց տեղի թիմերի հետ: Մեր թիմը տարավ 9 հաղթանակ:

1967թ. – Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 4-րդ սպարտակիադային: Տղամարդիկ գրավեցին 16-րդ, կանայք` 13-րդ տեղերը:

1968թ. – Իջևանի թիվ - 1 միջնակարգ դպրոցի տղաների թիմը Մոսկվայում համամիութենական «Արծաթե գնդակ» առաջնությունում գրավեց 1-ին տեղը: Թիմի անդամ Ֆելիքս Դալլաքյանն արժանացավ Կ. Ռևայի անվան «Մրցաշարի լավագույն խաղացող»-ի մրցանակին:

- Երևանցիներն ականատես եղան աշխարհի լավագույն կանանց հավաքական թիմերից մեկի` ԳԴՀ-ի մարզուհիների խաղին:

1969թ. – Երևանը դարձավ ԽՍՀՄ դպրոցականների 11-րդ սպարտակիադայի մրցատեղին: Հայաստանի պատանիները գրավեցին 5-րդ, աղջիկները` 4-րդ տեղերը:

1971թ. – Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 5-րդ սպարտակիադային: Տղամարդիկ գրավեցին 12-րդ, կանայք` 16-րդ տեղերը:

1975թ. – ԽՍՀՄ ժողովրդների 6-րդ սպարտակիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց 17-րդ, կանանցը` 15-րդ տեղերը:

1976թ. – Հայաստանում վոլեյբոլը հասավ աննախադեպ հաջողության: Նինա Մուրադյանը ԽՍՀՄ կանանց հավաքական թիմի կազմում, Մոնրիալի 21-րդ Օլիմպիական խաղերում, արժանացավ Արծաթե մեդալի:

1978թ. – Ռայիկ Ղուկասյանը և Կլիմենտ Նալբանդյանը արժանացան «Միջազգային կարգի մրցավար»-ի կոչմանը:

- Նինա Մուրադյանը ԽՍՀՄ կանանց հավաքական թիմի կազմում աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:

1979թ. – Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 7-րդ սպարտակիադային: Տղամարդիկ գրավեցին 16-րդ, կանայք` 11-րդ տեղերը:

1980թ. – Անցկացվեց Ս.Վ. Արակչյանի հիշատակին նվիրված համամիութենական մրցաշար: Այն դարձավ ավանդական և 10 անգամ անցկացվեց Երևանում:

1982թ. – Սերոբ Փլավչյանը ԽՍՀՄ երիտասարդական հավաքական թիմի կազմում Գերմանիայի Մյունխեն քաղաքում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը և արժանացավ «ԽՍՀՄ սպորտի վարպետ»-ի կոչմանը:

1983թ. – Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 8-րդ սպարտակիադային: Տղամարդիկ գրավեցին 17-րդ, կանայք` 14-րդ տեղերը:

1987թ. – Ռ. Զաքարյանի գլխավորությամբ հարավային գոտու հավաքականը արժանանում է բրոնզե մեդալների` ԽՍՀՄ մարզադպրոցների սովորողների խաղերում:

- Խ. Ասմարյանի գլխավորած աղջիկների թիմը նվաճում է ԽՍՀՄ պրոֆ. կրթության համակարգի սովորողների չեմպիոնի կոչումը:

1990թ. – Հայաստանի կանանց հավաքականը (մարզիչ` Խ. Ասմարյան) Զելենոգրադ քաղաքում դառնում է միջազգային մրցաշարի հաղթող: Տղամարդկանց հավաքականը գրավում է 5-րդ տեղը (մասնակցում էին 11-ական թիմեր):

1991թ. – Հայաստանի տղամարդկանց հավաքականը ԽՍՀՄ ժողովրդների 10-րդ սպարտակիադայում գրավում է 5-րդ տեղը:

Մեր Գործընկերները