Anapa 2013

Միացիր Մեզ

Նորություններ

2017-08-16 00:00:00

Հանդիպում ՀՎՖ նախագահի հետ... մանրամասն »

2017-08-10 00:00:00

Հայաստանի հավաքականը 9-րդ տեղում... մանրամասն »

2017-08-04 00:00:00

Առաջին հաղթանակը այսօր ԱԵԵՎԳԱ Մ18 առաջնությունում... մանրամասն »

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Ֆեդերացիայի նախագահ

 

Արթուր Վահանի Բաղդասարյան


Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին` Երեւանում: 

1985 թ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 

1985թ. ընդունվել եւ 1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1988-1989թթ. ծառայել է բանակում: 

1989-1993թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի վարիչ, այնուհետեւ` խմբագրի տեղակալ: 

1993թ. նոյեմբերին ընտրվել է Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 

1994-1997թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան` գերազանցության դիպլոմով: 

1995թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան: 

1995թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 

1995թ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի Իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ: 

1997թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում: 

1998թ. մարտին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 

1998թ. հունիսին ընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ: 

1999թ. մայիսի 30-ին Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, 1999թ. սեպտեմբերին ` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար: 

2000թ. ընտրվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, իսկ 2002թ.-ին Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 

2001-2003թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 

2003թ. մայիսի 25-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր: 

2003թ. հունիսի 12-ից մինչեւ 2006թ. մայիսի 29-ը եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ: 

Մի շարք գիտական մենագրությունների, 100-ից ավելի գիտական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: 

2013թ. հոկտեմբերի 29-ին ընտրվել է Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիայի նախագահ:

Ամուսնացած է, ունի  երեք երեխա:

Մեր Գործընկերները