Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Մամուլ

ՀՎՖ նախագահը նոր հրամաններ է ստորագրել
2014-11-28 00:00:00

2014 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ`Արթուր Բաղդասարյանի կողմից ստորագրվել են նոր հրամաններ:Առաջին հրամանը վերաբերվում է  2014  թվականի նոյեմբերի 1-ին կայացած վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի 34-րդ կոնգրեսի ժամանակ ընդունված խաղի կանոների նոր փոփոխություններին`

1. Խաղացողի կողմից դիպչելը կամ հպվելը ցանցին`ցանկացած դեպքում համարել սխալ գործողություն:

2. Խաղահրապարկի սկզբնահարվածի համար նախատեսված ազատ գոտին սահմանել` 6.5 մետր,նախկին  8 մետրի փոխարեն;   

Այս կանոների փոփոխությունները Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի հրամանով կմտնեն ուժի մեջ` 2014   թվականի դեկտեմբերի 1-ից և արդեն դեկտեմբերի 8-ին մեկնարկելիք 2014 թվականի ՀՎՖ գավաթի խաղարկման ժամանակ կկիրառվեն:

Մյուս հրամանը վերաբերվում է մանկապատանեկան,ուսանողական և ակումբային թիմերին:

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող սպորտային միջոցառումներին մասնակցելու դեպքում մանկապատանեկան,ուսանողական և ակումբային թիմերին կտրվեն հաշվարկային միավորներ:Ըստ ՀՎՖ կողմից կազմված սանդղկի և հաշվարկային միավորների հանրագումարի`կպարզվի թիմի մասնակցությունը ավելի բարձր վարկանիշ ունեցող միջոցառմանը/վոլեյբոլի և լողափնյա վոլեյբոլի ՀՀ մեծահասակների ընտրական և եզրափակիչ առաջնություններ,ՀՎՖ գավաթի խաղարկություն և այլն/:Հաշվարկային միավորների սանդղակը կներկայացնենք`2015-ի հունվար ամսին:

Մեր Գործընկերները