Anapa 2013

Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ
2017-05-02 00:00:00

Ապրիլի 19-23-ը Երևանում ՀՊՏՀ մարզադահլիճում ընթացավ տղամարդկանց վոլեյբոլի 2017թ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-ին փուլի մրցաշարը: ՀՀ չեմպիոնի կոչման համար պայքարում են 

ՖԻՄԱ-ի,Արցախի,ՃՇՀԱՀ-ի, ՀԱՊՀ-ի և Գյումրի թիմերը: 
Ինչպես հայտնում են վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցումային 1-ին օրն այսպիսի արդյունքներ գրացվեցին՝ 
1.ՖԻՄԱ-ՀԱՊՀ՝ 3։0,
2.Արցախ-ՃՇՀԱՀ ՝3։0:
Ապրիլի 20-ին մրցումային 2-րդ օրը խոշոր անակնկալ մատուցեցին Արցախի ընտրանու վոլեյբոլիստներն( մարզիչ՝ Վոլոդյա Ղահրամանյան ) , ովքեր դիտարժան ու ալրված պայքարից հետո 3:2 հաշվով առավելոթւյան հասան վերջին տարիներին անպարտելի , 2006թ հաղթողի դափնին ոչ մեկին չզիջող, ՀՀ 11-ակի չեմպիոն Երևանի ՖԻՄԱ-ին( մարզիչ Կարեն Ասմարյան): 
ՖԻՄԱ-ի գլխավոր մազիչ Կարեն Ասմարյանը արժանին մատուցելով Արցախի ընտրանու տարած հաղթանակին,նշեց ,որ այդ հանդիպման ընթացքում շրջադարձային եղավ և կարևոր դեր խաղաց մրցավեճի կուլմինացիոն ու ամենալարված պահին ՖԻՄԱ-ի առաջատարի ՝Աշոտ Բալաբեկյանի վնասվածք ստանալու հանգամանքը:Օրվա 2-րդ խաղում ևս գրացվեց 3:2 հաշիվը:Այստեղ էլ նման հաշվով գյումրեցիների նկատմամբ հաղթանակ տոնեց ՀԱՊՀ-ն: Այնպես ,որ արդեն ստուգատեսի մեկնարկում ծավալվել է բավական հետաքրքիր ու անզիջում մրցապայքարը: 
Մրցումային հաջորդ 2 օրերին այսպիսի արդյունքներ արձանագրվեցին՝
3-րդ տուր՝ 
«Արցախ»-«Գյումրի»՝3:0, 
ՖԻՄԱ-ՃՇՀԱՀ՝3:0,
4-րդ տուր՝ 
ՃՇՀԱՀ-«Գյումրի»՝3:0,
«Արցախ»- ՀԱՊՀ՝ 3:0,:
1-ին փուլի մրցաշարի մրցումային եզրափակիչ՝ 5-րդ օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
ՖԻՄԱ-«Գյումրի» 3։0 ,
ՀԱՊՀ- ՃՇՀԱՀ 3:0։
1-ին փուլի ավարտից հետո ՀՀ առաջնության մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այս տեսքն ունեցավ՝ 
1՚«Արցախ»՝ 11 միավոր,
2՚ ՖԻՄԱ՝ 10, 
3.ՀԱՊՀ՝ 5, 
4.ՃՇՀԱՀ՝ 3, 
5.«Գյումրի»՝ 1 միավոր:
Վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը տեղեկացրեց, որ ՀՀ առաջնության 2-րդ փուլի մրցաշարը կկայանա նոյեմբերին, ընդ որում այստեղ հաշվի կառնվեն նաև թիմերի 1-ին փուլում վաստակած միավորները:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Մեր Գործընկերները