Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

ԽՄՕՄՄ կանանց թիմը առաջին փուլի առաջատար
2017-05-12 00:00:00

Մայիսի 3-7-ը Երևանի ՀՊՏՀ մարզադահլիճում ընթացավ կանանց վոլեյբոլի 2017թ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-ին փուլի մրցաշարը:Ստուգատեսին մասնակցում էին 5 թիմեր՝ 2016թ ՀՀ չեմպիոն՝ ԽՄՕՄՄ-ն , փոխչեմպիոն՝ Նժդեհը, բրոնզե մեդալակիր՝ ՀՊԼՀ-ն, ինչպես նաև Արցախն ու Սյունիքը :

Առաջնությանը վերելքով հանդես եկավ 2016թ ՀՀ չեմպիոն ԽՄՕՄՄ-ն (մարզիչ`Կարեն Շահբազյան) , որը կարողացավ պարտության մատնել իր բոլոր՝ 4 մրցակիցներին ,այդ թվում սկզբունքային մրցավեճում 3:2 հաշվով նաև ՀՀ փոխչեմպիոն Նժդեհին և վաստակած 11 միավորով դարձավ 1-ին փուլի մրցաշարի հաղթողը: 
1-ին փուլի մրցաշարում գրացվեցին այսպիսի արդյունքներ ՝
Մայիսի 3-ին՝
ԽՄՕՄՄ-Արցախ՝ 3:0,
Նժդեհ- ՀՊԼՀ՝3:0:
Մայիսի 4-ին՝
Նժդեհ-Արցախ՝ 3։0
Սյունիք-ՀՊԼՀ ՝3։1
Մայիսի 5-ին՝
ԽՄՕՄՄ-Նժդեհ՝3:2,
Արցախ –Սյունիք՝3:1,
Մայիսի 6-ին՝
Արցախ –ՀՊԼՀ՝3:0,
՝ԽՄՕՄՄ-Սյունիք՝3:0,
Մայիսի 7-ին՝
`Նժդեհ-Սյունիք՝ 3:0 ,
ԽՄՕՄՄ-ՀՊԼՀ ՝3:0:
1-ին փուլում 2-րդ տեղը գրավեց 10 միավոր վաստակած 2016թ ՀՀ փոխչեմպիոն Նժդեհը (մարզիչ ՝ Խաչիկ Ասմարյան ),իսկ 3-րդ հորիզանականը զբաղեցրեց իր ակտիվում 6 միավոր գրանցած Արցախի հավաքականը ( մարզիչ՝ Գայանե Մելքոնյան), 4-րդ տեղում է Սյունիք թիմը (մարզիչ ՝ Աղվան Հակոբյան )3 միավորով և մրցաշարային աղյուսակը եզրափակում է 2016թ ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր՝ ՀՊԼՀ ընտրանին( մարզիչ՝ Ռազմիկ Սուլթանյան) , որն առայժմ դեռ ոչ մի միավոր չի կարողացել վաստակել: Առաջնության եզրափակիչ՝ 2-րդ փուլի մրցաշարը կկայանա հոկտեմբերին: 

Մեր Գործընկերները