Anapa 2013

Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Հանդիպում ՀՀ սպորտի նախարարություն
2017-05-21 00:00:00
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն ընդունել է Արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Պատկինին, որը Երևանում է գտնվում մայիսի 19-ից 20-ը ընթացող Արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի համաժողովին մասնակցելու նպատակով:
 
Գ. Ղազարյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ասոցիացիայի կողմից հայկական վոլեյբոլին ցուցաբերվող աջակցության համար: «Արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի համաժողովը մեր երկրում կազմակերպելը նոր ազդակ կլինի մարզաձևի պրոպագանդման համար»,- ասել է նախարարի տեղակալը: Նրա խոսքերով՝ միջազգային փորձի ուսումնասիությունը, փորձառու մասնագետների խորհուրդները հետագայում կօգտագործվեն ի նպաստ մեր երկրում վոլեյբոլի զարգացման:
 
Վ. Պատկինը տեղեկացրել է, որ մեծ ակնածանքով է ժամանել Երևան, քանի որ մեր մայրաքաղաքի հետ կապված բազմաթիվ ջերմ հուշեր ունի՝ դեռևս խորհրդային տարիներին մեր երկիր այցելելուց հետո: Նա նաև տեղեկացրել է, որ Երևան են ժամանել ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք քննարկելու են մարզաձևի մի քանի ուղղությունների՝ հատկապես պատանեկան և լողափնյա վոլեյբոլի, զարգացման հեռանկարները: «Արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի անդամ երկրների միջև ձևավորվել է սերտ համագործակցություն: Ես վստահ եմ, որ ասոցիացիայի աշխատանքները օգտակար և արդյունավետ կլինեն»,- նշել է հյուրը:

Մեր Գործընկերները