Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

ԽՄՕՄՄ թիմերը ՀՀ Մ15 չեմպիոններ
2017-07-01 00:00:00

Հունիսի 27-ից ՀՖԿՍՊԻ մարզադահլիճում ընթանում էին մինչև 15 տարեկան աղջիկների և պատանիների վոլեյբոլի 2017թ ՀՀ առաջնությունները: Ստուգատեսին մասնակցեց 6-ական թիմեր՝ պատանիների՝ԽՄՕՄՄ,Աջափնյակ,Արաբկիր,Արցախ,Գյումրի,Վանաձոր 
աղջիկների՝Սիսիան,Արցախ,Աշտարակ,ԽՄՕՄՄ,Ավան,Շենգավիթ:
Քառօրյա մրցապայքարից հետո հայտնի դարձան մրցանակակիրները:Մրցաշարի մրցումային եզրափակիչ օրը՝ հունիսի 30-ին աղջիկների մրցաշարի եզրափակչում հանդիպեցին Երևանի ԽՄՕՄՄ-ի և Ավանի թիմերը:Վճռորոշ մրցամարտը 2:1 հաշվով շահեցին ԽՄՕՄՄ -ի(մարզիչ Արմեն Վարդերեսյան)վոլեյբոլիստուհիներն, ովքեր էլ հռչակվեցին ՀՀ չեմպիոններ: Բրոնզե մեդալը բաժին հասավ Արցախի պատվիրակներին:Ստեփանակերտի մարզուհիները 3-4-րդ տեղերի համար պայքարում 2:0 հաշվով առավելության հասան Սիսիանի վոլեյբոլիստուհիների նկատմամբ:
Պատանիների մրցապայքարում եզրափակչում ՀՀ չեմպիոնի կոչումը վիճարկեցին՝ ԽՄՕՄՄ և Վանաձոր թիմերը:Այստեղ էլ ,ինչպես աղջիկների մրցավեճում էր հաջողությունն ուղեկցեց ԽՄՕՄՄ պատվիրակներին:Անդրանիկ Մանուչարյանի սաները մրցակցին հաղթեցին 2:0 հաշվով, և արժանացանՀՀ չեմպիոնի կոչմանն ու ոսկե մեդալներին: Հետաքրքիր մի զուգադիպությամբ ,ինչպես և աղջիկների մրցաշարում այստեղ ևս , բրոնզե մեդալակիր դարձան Արցախի ներկայացուցիչները: 3-4-րդ տեղերի համար պայքարում Ստեփանակերտի ընտրանին 2:0 հաշվով պարտության մատնեց Արաբկիրի թիմին: 
Mրցանակակիր թիմերը ՀՎՖ կողմից արժանացան պատվոգրերի,մեդալների,գավաթների,իսկ լավագույն մարզիկները՝ սահմանված հատուկ մրցանակների:Բացի այդ,մրցանակակիր բոլոր թիմերը ՀՎՖ կողմից պարգևատրվեցին վոլեյբոլի գնդակներով։

Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Մեր Գործընկերները