Anapa 2013

Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
2017-07-02 00:00:00

 Հուլիսի 1-2-ին վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար անցկացվեց :Սեմինարին մասնակցեցին Երևանի ,Գյումրիի, Գավառի և Արթիկի 26 մարզիչներ:
Հուլիսի 1-ին Երևանում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստուտուտում ՝ ՀՖԿՍՊԻ-ում անցկացվեց լողափնյա վոլեյբոլի մարզչական որակավորման սեմինարի տեսական դասընթացը,որը վարեց ՀՎՖ գլխավոր քարտուղար, ՀՖԿՍՊԻ-ի ավագ դասախոս Կարեն Ասմարյանը: Նույն օրը երեկոյան Երևանի մարզահամալիրում կայացավ սեմինարի գործնական դասընթացն, որը վարեց լողափյա վոլեյբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖԿՍՊԻ-ի ավագ դասախոս Գրիգորի Ամբարյանը:
Հուլիսի 2-ին ՀՖԿՍՊԻ-ում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի մարզչական որակավորման սեմինարը։ Մասնակիցները հանձեցին ստուգողական թեստային քննություններ և ՀՎՖ կողմից ստացան որակավորման հավաստագրեր։ Սեմինարին մասնակից Արթիկ քաղաքի ՄՊՄԴ մասնագետները ՀՎՖ կողմից պարգևատրվեցին մարզագույքով։ 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Մեր Գործընկերները