Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Լողափնյա վոլեյբոլ 2017
2017-07-10 00:00:00

 Հուլիսի 9-ին Երևանի Գրանդ-Սպորտ մարզահամալիրում ավարտվեց ՀՀ 2017 թվականի կանանց և տղամարդկանց լողափնյա վոլեյբոլի առաջնությունը։Եռօրյա պայքարից հետո այսօր լողափնյա վոլեյբոլի թիմերը մրցեցին մրցանակային տեղերի համար։Տղամարդկանց 3-4 տեղերի համար մրցեցին Աջափնյակ և ՀԷՑ թիմերը,2։1 հաշվով հաղթեց Աջափնյակի թիմը։Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին ԽՄՕՄՄ-2 և Նժդեհ թիմերը,2։1 հաշվով հաղթեց Նժդեհ թիմը։Աղջիկների եզրափակիչ խաղում հանդիպեցին ԵՊԼՀ և ԽՄՕՄՄ թիմերը,իր բարձր վարպետությունը ցուցադրեց ԽՄՕՄՄ-ը ներկայացնող Վերոնիկա Կոշկարյան և Էդիտա Ղևոնդյան զույգը՝հաղթելով 2։0 հաշվով։Տղաների մոտ եզրափակիչ հանդիպումը ստացվեց էլ ավելի դիտարժան և հետաքրքիր՝ավելի երիտասարդ՝Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը(ՀՀ պատանեկան հավաքական Մ18) բարձունքի վրա գտնվեցին և հաղթեցին ՀՀ երիտասարդական հավաքականը ներկայացնող՝Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի զույգին։

Մեր Գործընկերները