Anapa 2013

Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Լողափնյա վոլեյբոլի պատանեկան առաջնությունը ավարտվեց
2017-07-14 00:00:00

 Այսօր Երևանի Գրանդ Սպորտ մարզահամալիրում ավարտվեց 2017 թվականի լողափնյա վոլեյբոլի պատանեկան առաջնությունը,որին մասնակցում էին 12 տղաների և 8 աղջիկների թիմեր։Եռօրյա պայքարում եզրափակիչ խաղերում հանդիպեցին տղաների՝Արաբկիր-Աջափնյակ թիմերը,որում հաղթեցին Աջափնյակի տղաները՝(Ռազմիկ Հակոբյան և Զավեն Մարգարյան)՝2։0 հաշվով։Տղաների մոտ 3-4 տեղի համար մրցեցին ԽՄՕՄՄ և Աջափնյակ-2 թիմերը՝հաղթեց ԽՄՕՄՄ-2 թիմը։Աղջիկների մոտ եզրափակիչ խաղում մրցեցին Ավան-1 և Ավան-2 թիմերը՝հաղթեցին Ավան-1 թիմի աղջիկները (Սվետլանա Մարգարյան և Իրինա Գալուստյան)՝2։0 հաշվով։Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Ավան-3 և ԽՄՕՄՄ թիմերը՝հաղթեցին Ավան-3 թիմի աղջիկները 2։1 հաշվով։Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով,հատուկ սահմանված մրցանակներով և գնդակներով։

Մեր Գործընկերները