Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Հանդիպում ՀՎՖ նախագահի հետ
2017-08-16 00:00:00

Այսօր ՀՀ լողափնյա վոլեյբոլի պատանեկան հավաքական թիմերին ընդունեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ՝Արթուր Բաղդասարյանը:ՀՎՖ նախագահը հաջողություն մաղթեց հավաքականի մարզիկներին նշելով,որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ամեն կերպ աջակցել և շարունակելու է աջակցել մեր պատանեկան հավաքական թիմերին հանդես գալու համար միջազգային առաջնություններում:Նշենք,որ մեր հավաքական թիմերը օգոստոսի 19-20-ին Էստոնիայի Պյառնու քաղաքում մասնակցելու են մինչև 18 տարեկան աղջիկների և պատանիների լողափնյա վոլեյբոլի Եվրոպա աշխարհամասի միջմայրցամաքային գավաթի խաղարկության որակավորման փուլի մրցաշարին: 
Լողափնյա վոլեյբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ պատանիների մրցապայքարին կմասնակցի Արման Միսկարյան /Ռազմիկ Հակոբյանը զույգն,իսկ աղջիկների մրցաշրում հանդես կգա՝Վերոնիկա Կոշկարյան/ Սվետլանա Մարգարյան երկյակը:
Վիճակահանության արդյունքներով մեր պատանիների և աղջիկների թիմերը ընդգրկվել են միևնույն D նթախմբում:
Պատանիների ՀՀ ընտրանու ենթախմբային մրցաշարի մրցակիցներ են ՝ Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, աղջիկների մրցապայքարին կմիանա նաև Մակեդոնիայի հավաքականը:
Պյառնո քաղաքից լողափնյա վոլեյբոլի տղաների զույգը կմեկնի Ռուսաստանի Կազան քաղաք մասնակցելու Եվրոպայի 2017 թվականի մինչև 18 տարեկանների առաջնությանը:

Մեր Գործընկերները