Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Արևելյան Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է
2017-09-06 00:00:00

 Սեպտեմբերի 8-ին մեկնարկում է ԱԵԵՎԳԱ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը,որին կմասնակցեն 15 թիմեր:Հայաստան կժամանեն թիմեր Ռուսաստանից,Բելառուսից,ՈՒկրաինայից,Վրաստանից,Լիտվայից,Իսրայելից և Լեհաստանից:Հայաստանը կներկայացնեն Երևանից՝ՀՀ 2017 թվականի ՀՀ լողափնյա վոլեյբոլի առաջնության չեմպիոններ՝Ռազմիկ Հակոբյան-Արման Միսկարյան զույգը,իսկ երկրորդ զույգը՝2016 թվականի ՀՀ չեմպիոններ և 2016 Երևան օփեն միջազգային մրցաշարի հաղթողներ՝Աշոտ Բալաբեկյանը և Անդրե Սիմոնին:Նշենք,որ առաջնությունը համարվում է վարկանիշային և ՀՎՖ կողմից սահամանված է 1200 եվրո մրցանակային ֆոնդ:Թիմերը Երևան կժամանեն սեպտեմբերի 07-ից,առաջնության վիճակահանությունը կկայանան Երևանի Արցախ հյուրանոցում ժամը՝20:00-ին:Առաջնությունը մրցավարելու համար Երևան կժամանեն մրցավարներ Ռուսաստանից և Էստոնիայից,իսկ առաջնությանը գլխավոր մրցավար է նշանակվել Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից՝Իլյա Վոլոդարսկին:ՀՎՖ սիրով հրավիրում է վոլեյբոլի սիրահարներին Երևանի Գրանդ Սպորտ մարզահամալիր դիտելու դիտարժան լողափնյա վոլեյբոլ:

Առաջնությանը մեկնարկում է՝

08/09/2017-ժամը 09-ից-19:30

09/09/2017 -ժամը 09-ից-09:30

10/09/2017 լրացուցիչ կտրամադրվի ինֆորմացիա:

                                            

Մեր Գործընկերները