Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Ավարտվեց ԱԵԵՎԳԱ լողափնյա վոլեյբոլի առաջնությունը
2017-09-11 00:00:00

Այսօր Երևանի Գրանդ Սպորտ մարզահամալիրում ավարտվեց Արևելյան Եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը:Առաջնությանը մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 8-ին, մասնակիցների թիմերը 15 էին,որոնք մրցեցին օլիմպական համակարգով՝երկու պարտությունով:Առաջնության եզրափակիչ հանդիպումը կայացավ Ռուսաստանի երկու թիմերի միջև՝Դոյանով/Բոգատով և Սիվոլափ/Վելիչկո՝հաղթեց Սիվոլափ և Վելիչկո զույգը 2:1 հաշվով:3-4 տեղերի համար մրցեցին Բելոռուսի /Կովոլենկո -Դյադկո/ և Ուկրաինա /Յեմելյանչեկո - Դենիսենկո/ թիմերը՝հաղթեց Բելոռուսի զույգը 2:1 հաշվով:Առաջնությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար՝ Գաբրիել Ղազարյանը,ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդական՝Հովհաննես Գաբրիելյանը,Երևանի քաղաքապետի խորհրդական,ՀՎՖ նախագահի տեղակալ Հրաչյա Մուրադյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը:Առաջնության բոլոր մրցանակակիր մարզիկների պարգևատրվեցին մեդալներով,գավաթներով,հուշանվերներով առաջնության պատվավոր հյուրերի կողմից,ինչպես նաև հատուկ սահմանված դրամական մրցանակներով:

Մեր Գործընկերները