Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Հրաչյա Մուրադյանը ՀՎՖ նախագահ
2017-09-21 00:00:00

Այսօր կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հերթական ընտրական կոնֆերանսը։Որին ներկա էին ՀՎՖ 35 անդամներ,ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար՝Վահե Էլոյանը,Ազգային Օլիմպիական կոմիտեի վարչության պետ՝Գագիկ Բոլշիկյանը,ՀՀ սպորտի և երիտասրադության հարցերի ավագ մասնագետ՝Սամվել Հարությունյանը։ ՀՎՖ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ֆեդերացիայի չորսամյա կատարված աշխատանքերը և հայտարարեց,որ ցանկություն չունի առաջադրել իր թեկնածությունը ՀՎՖ նախագահի պաշտոնում։ՀՎՖ անդամները շնորհակալություն հայտնեցին Արթուր Բաղդասարյանին աջակցության և տարված աշխատանքի համար։Կոնֆերանսի մասնակիցները առաջարկեցին ՀՎՖ նախագահի պաշտոնում Հրաչյա Մուրադյանի թեկնածությունը և բոլոր մասնակիցները միաձայն ընտրեցին Հրաչյա Մուրադյանին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։Ընտրվեց նաև ՀՎՖ նոր նախագահության կազմ։Կոնֆերանսի մասնակիցների առաջարկով Արթուր Բաղդասարյանը ընտրվեց ՀՎՖ պատվավոր նախագահ։

Մեր Գործընկերները