Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Մամուլ

Արթուր Բաղդասարյանը վարել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի առաջին նիստը
2013-12-24 00:00:00

2013 թվականի նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նախագահության անդամներին ներկայացրել է ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Կարեն Ասմարյանը նախ տեղեկացրել է, որ Արթուր Բաղդասարյանը ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Վոլեյբոլի Միջազգային ֆեդերացիայի տնօրեն Հելգի Տորտենսոնի, Վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Անդրե Մայերի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, Իրանի, Բուլղարիայի, Սլովակիայի, Վրաստանի, Ղազախստանի ֆեդերացիաների նախագահների կողմից:

Կարեն Ասմարյանը նաև նշեց, որ ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիան դիմել է Վոլեյբոլի արևելյան եվրոպայի երկրների գոտային ասոցիացիային միանալու առաջարկով: 

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկությամբ նախագահության անդամները քննարկել և հաստատել են Ֆեդերացիայի կազմում գործող հանձնաժողովների նախագահների թեկնածություններ:

Նիստում ամփոփվել են 2013թ տղամարդկանց և կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի արդյունքները, լավագույն 12 մարզիկներ Ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից արժանացել են թանկարժեք պարգևների, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած թիմերը ստացել են սպորտային պարագաներ:

Նախագահության անդամները քննարկել են ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի 2014թ. մրցաշրջանի ընդհանուր աշխատանքային պլանի և 2014թ. մրցաշրջանի մարզական օրացուցային պլանի նախագծերը, որոնք նախագահության անդամների կողմից ներկայացված առաջարկությունների ներառմամբ կքննարկվեն և կհաստատվեն Նախագահության հաջորդ նիստում:

ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստում քննարկվեցին կազմակերպչական և ընդհանուր բնույթի այլ հարցեր ևս:

Մեր Գործընկերները