Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Ավարտվեց Մ14 առաջնությունը
2017-10-15 00:00:00

Հոկտեմբերի 15-ին Երևանի ՀՖԿՍՊԻ մարզադահլիճում ավարտվեց ՀՀ 2017 թվականի պատանիների և աղջիկների Մ14 առաջնությունը:Միջոցառմանը մասնակցում էին 7 տղաների և 4 աղջիկների թիմեր:Չորսօրյա համառ և հետաքրքիր պայքարում առաջիկների մոտ չեմպիոն դարձավ ԽՄՕՄՄ թիմը (մարզիչ՝ Ա.Վարդերեսյան),երկրորդ տեղ գրավեց Ավան թիմը(մարզիչ՝ Շ.Բալյան),իսկ երրորդ տեղ գրավեց Արցախի թիմը(մարզիչ՝ Գ.Մելքոնյան):Տղաների մոտ հանդիպումները անցան էլ ավելի լարված և հետաքրքիր պայքարում՝ երեք լավագույն թիմեր պայքարեցին չեմպիոնության համար՝Արաբկիր,ԽՄՕՄՄ և Վանաձոր:Ի վերջո եզրափակիչ փուլ դուրս եկան Արաբկիրի (մարզիչ՝Գ.Ամբարյան) և Վանաձորի (մարզիչ՝Ա.Մամունց)թիմերը,որտեղ հաղթեցին Արաբկիրի տղաները՝2:1 հաշվով,երրորդ տեղ գրավեցին ԽՄՕՄՄ-ի տղաները (մարզիչ՝Ա.Մանուչարյան):

Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով և գավաթներով:ՀՎՖ կողմից բոլոր մրցանակակիր թիմերը ստացան գնդակներ,իսկ լավագույն խաղացողները հատուկ ֆեդերացիայի կողմից սահմանված մրցանակներ:

Մեր Գործընկերները