Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Երևանում կանցկացվի Արակչյանի անվան մրցաշար
2018-02-10 00:00:00

 2018 թվականի փետրվարի 16-18-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ՄՊՄԴ մարզադահլիճում կմեկնարկի Սերգեյ Արակչյանի անվան վոլեյբոլի պատանեկան առաջնությունը:

Մրցաշարին կմասնակցեն տղաների և աղջիկների վեցական թիմեր:

Ի հիշատակ սպորտի մեծ երախտավոր Սերգեյ Արակչյանի 1980-1988թթ անցկացվել են համամիութենական պատանեկան առաջնություններ:

<> իր խոսքում նշել է ՀՎՖ նախագահ՝ Հրաչյա Մուրադյանը:

Սերգեյ Արակչյանը ծնվել է 1916 թվականին Վրաստանում:

Հանդես է եկել Թբիլիսիի՝ Նաուկա,Մոսկվայի՝Սպարտակ թիմերում,մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ,Հայաստանի և Վրաստանի վաստակավոր մարզիչ,միջազգային կարգի մրցավար:

1962-1972 թթ. ղեկավարել է  ՀԽՍՀ լուսավորության նախարարության ֆիզիկական դաստիարակության և սպորտի բաժինը:1967 թվականին Սերգեյ Արակչյանին շնորհվել է՝ ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում:

Սերգեյ Արակչյանը մահացել է 1972 թվականին:

Մեր Գործընկերները