Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

ԽՄՕՄՄ թիմերը չեմպիոններ
2018-02-18 00:00:00

Այսօր Երևանի Շենգավիթ համայքի ՄՊՄԴ-ի մարզադահլիճում կայացան Սերգեյ Արակչյանի անվան վոլեյբոլի պատանեկան մրցաշարի երրորդ՝եզրափակիչ օրվա հանդիպումները։
Տղաների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին՝Վանաձոր-Սիսիան թիմերը։Հաղթեցին Վանաձորի տղաները՝2։0 հաշվով։Եզրափակիչ խաղում հանդիպեցին՝Արաբկիր-ԽՄՕՄՄ թիմերը։Հանդիպումը ստացվեց լարված և հետաքրքիր՝ի վերջո հաղթեց ԽՄՕՄՄ թիմը 2։0 հաշվով։
Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Աշտարակ-Ստեփանակերտ թիմերը՝հաղթեց Ստեփանակերտի աղջիկների թիմը 2։1 հաշվով։
Եզրափակիչ հանդիպումը կայացավ ԽՄՕՄՄ-Սիսիան թիմերի մասնակցությամբ։
Այստեղ ևս եզրափակիչ հանդիպումը ընթացավ շատ լարված պայքարում և հաղթեց ԽՄՕՄՄ թիմը 2։0 հաշվով։
Սերգեյ Արակչյանի անվան մրցաշարին ներկա ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական ՝Գոռ Վարդանյանը պարգևատրեցին մրցաշարի մրցանակակիր թիմերին մեդալներով և գավաթներով։ՀՎՖ կողմից բոլոր մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին գնդակներով,իսկ մրցաշարի լավագույն խաղացողներ ճանչվեցին՝

Աղջիկներ
Վարսենիկ Մանուչարյանը-ԽՄՕՄՄ
Լիլիթ Ղազարյանը-Սիսիան
տղաներ՝
Խաչատուր Ասմարյանը-Արաբկիր
Վահե Նազարյանը-ԽՄՕՄՄ։

Մեր Գործընկերները