Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

ԱՎԱՆ և ԽՄՕՄՄ ԹԻՄԵՐԸ ՀՀ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
2018-04-02 00:00:00

 

Մարտի 29-ին Երևանում`(ՀՊՏՀ մարզադահլիճում) մեկնարկեց ՀՀ 2018 թվականի Մ17 տարեկանների տղաների և աղջիկների առաջնությունը,որին մասնակցեցին տղաների և աղջիկների վեցական թիմեր:Առաջնության ժամանակ թիմերը ձգտեցին ցուցադրել իրենց պատրաստության լավագույն կողմերը,իսկ մի քանի թիմեր ցուցադրեցին բարձրակարգ վոլեյբոլ:Տղաների մոտ 3-4 տեղերի համար պայքարեցին Եղեգնաձորի և Նոր-Նորքի թիմերը,ավելի ուժեղ գտնվեցին Նոր-Նորքի տղաները հաղթելով 3:1 հաշվով:Տղաների եզրափակիչ խաղը անցավ գեր լարված և անզիջում պայքարում,ի վերջո ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի տղաները հաղթելով 3:1 հաշվով:

Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար պայքարեցին Սիսիանի և Ստեփանակերտի թիմերը,որտեղ հաղթեցին Ստեփանակերտի աղջիկները 3:0 հաշվով:Աղջիկների եզրափակիչ խաղը նույնպես անցավ լարված և հետաքրքիր պայքարում,այստեղ ավելի ուժեղ գտնվեցին Ավան թիմի աղջիկները հաղթելով 3:0 հաշվով:Առաջնության բոլոր մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով և գնդակներով,իսկ լավագույն մարզիկները ՀՎՖ կողմից պարգևատրվեցին հատուկ սահմանված մրցանակներով:

Ներկայացնում ենք առաջնության հանդիպումների արդյունքները՝

Առաջին խաղային օր՝
աղջիկներ Ավան - Աջափնյակ 3։0
աղջիկներ ԽՄՕՄՄ - Ստեփանակերտ 3։1
տղաներ ԽՄՕՄՄ – Նոր-Նորք 3։0
տղաներ Արաբկիր – Աջափնյակ 3։0
Երկրորդ խաղային օր՝
աղջիկներ Աջափնյակ – Սիսիան 0։3
աղջիկներ Ստեփանակերտ - Աշտարակ 3։0
տղաներ Աջափնյակ - Եղեգնաձոր 2։3
տղաներ ԽՄՕՄՄ - Գյումրի 3։0

Երրորդ խաղային օր՝
աղջիկներ Ավան-Սիսիան 3։0
աղջիկներ ԽՄՕՄՄ-Աշտարակ 3։0
տղաներ Արաբկիր-Եղեգնաձոր 3։2
տղաներ Նոր-Նորք-Գյումրի 3։0
եզրափակիչ հանդիպումներ

աղջիկներ 3-4 տեղերի համար՝Սիսիան-Ստեփանակերտ 0:3
աղջիկներ 1-2 տեղերի համար՝ Ավան-ԽՄՕՄՄ  3:0
տղաներ 3-4 տեղերի համար՝Նոր-Նորք-Եղեգնաձոր 3:1
տղաներ 1-2 տեղերի համար՝ Արաբկիր-ԽՄՕՄՄ 1:3

Մեր Գործընկերները