Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Արաբկիր և Սիսիան թիմերը ՀՀ չեմպիոններ:
2018-05-30 00:00:00
 
Այսօր ԵՊՀ մարզադահլիճում ավարտվեց ՀՀ 2018 թվականի վոլեյբոլի Մ15 տարեկանների պատանեական առաջնությունը:Այսօր կայացան առաջնության եզրափակիչ հանդիպումները՝աղջիկների մոտ 3-4 տեղերի համար հանդիպեցին՝Արցախ և ԽՄՕՄՄ թիմերը՝հաղթեցին ԽՄՕՄՄ-ի աղջիկները 2:0 հաշվով:Աղջիկների եզրափակիչ հանդիպումում մրցեցին Սիսիան և Աշտարակ թիմերը:Հանդիպումը անցավ լարված և հետաքրքիր պայքարում,ի վերջո հաղթեցին Սիսիանի աղջիկները 2:0 հաշվով:Աղջիկներին առաջնությանը իրենց գերազանց դրսևորեցին Սիսիան թիմից՝Մարի Խոսրովյանը և Լիլիթ Ղազարյանը: Տղաների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Վանաձորի և Սիսիանի թիմերը,հաղթեց Վանաձոր թիմը 2:0 հաշվով:Չեմպիոնի կոչման համար մրցեցին Արաբկիր և ԽՄՕՄՄ թիմերը:Այս հանդիպումը ևս ստացվեց հետաքրքիր և լարված:Թիմերը իրենց դրսևորեցին լավագույն կողմերով և ի վերջո հաղթեց Արաբկիր թիմը 2:1 հաշվով:Այս խաղում ևս իրենց խաղով առանձնացան Արաբկիր թիմից՝Սամվել Ղասաբօղլյան և Խաչատուր Ասմարյանը,ԽՄՕՄՄ թիմից՝Վահե Նազարյանը և Նարեկ Ավագյանը:Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին մեդալներով,գավաթներով,գնդակներով,իսկ լավագույն մարզիկները՝հատուկ սահմանված մրցանակներով:Թիմերի պարգևատրությունից հետո ՀՎՖ նախագահի հրամանով անբասիր երկարատև աշխատանքի համար Ալբերտ Կարապետյանին շնորհվեց՝ՀՎՖ պատվավոր մրցավարի կոչում:

Մեր Գործընկերները