Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Պատանեկան լողափնյա վոլեյբոլի առաջնությունը ավարտվեց
2018-07-15 00:00:00

Ավարտվեց լողափնյա վոլեյբոլի ՀՀ 2018 թվականի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությանը:
Աղջիկների մոտ եզրափակիչ խաղում մրցեցին՝ Նժդեհ-Ավան թիմերը՝2:0 հաշվով հաղթեցին Նժդեհ թիմը ներկայացնող Անի Մաթևոսյան/Լիլիթ Խաչատրյան զույգը (մարզիչ՝ Խաչիկ Ասմարյան):Երկրորդ տեղ գրավեց Ավան թիմը՝Դիանա Մելքումյան/ Մերի Պողոսյան (մարզիչ՝Շողիկ Բալյան),իսկ երորրդ տեղ գրավեց ԽՄՕՄՄ՝Միլենա Ցականյան և Պայծառ Պետրոսյան զույգը (մարզիչ՝Արմեն Վարդերեսյան):
Տղաների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Գյումրիի և Արաբկիր-3 թիմերը՝հաղթեցին Գյումրին ներկայացնող Այվազյան/ Խաչատրյան զույգը (մարզիչ՝Եղիշե Մանուկյան) 2:0 հաշվով:Եզրափակիչ խաղում հանդիպեցին երկու Արաբկիրի թիմերը, լարված պայքարում՝ի վերջո ավելի ուժեղ գտնվեցին Արաբկիր-2՝ Խաչատուր Ասմարյան/ Սամվել Ղասաբօղլյան զույգը՝ (մարզիչ'Գրիգորի Ամբարյան) հաղթելով Արաբկիր-1 ՝Եղիշե Միքայելյան/Ստեփան Ալեքսանյան զույգին (մարզիչ՝Հովհաննես Գրիգորյան):
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով,իսկ հաղթողները հատուկ մրցանակներով:

Մեր Գործընկերները