Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Նորություններ - Իրադարձություններ

Բելառուսի թիմը ԱԵԵՎԱ լողափնյա վոլեյբոլի չեմպիոն
2018-09-09 00:00:00

Սեպտեմբերի 9-ին Երևանում ավարտվեց Արևելյան Եվրոպական երկրների ասոցիացիայի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը:Երկօրյա պայքարում կայացավ 22 հանդիպումներ,որոնք ստացվեցին շատ հետաքրքիր և դիտարժան,քանի որ Հայաստան էին ժամանել բարձրակարգ լողափնյա վոլեյբոլի թիմեր,որի ապացույցն էր 10 հանդիպումներում գրանցված 2:1 հաշիվները և Բելառուս-Ուկրաինա խաղի երկրորդ կեսը,որը ավարտվեց 37-35 հաշվով:ՀՎՖ լողափնյա վոլեյբոլի հանձնաժողովի բոլոր անդամները,կամավորները և մրցավարները ամեն ինչ արեցին,որպեսզի մրցաշարը կայանա ամենաբարձր մակարդակով և մասնակիցները միայն լավագույն հիշողություններով հեռանան Հայաստանից:Մրցաշարի հաղթողներ դարձան Բելառուսը ներակայնող՝Ալեքսանդր Դյադկո և Պավել Պետրուշկա զույգը,որը եզրափակիչ խաղում հաղթեց Լատվիայի Միխայլս Սամոյլուս և Մատիս Գաբդուլինս թիմին 2:0 հաշվով:Երրորդ տեղ գրավեց Ռուսաստանը ներկայացնող՝Պավել Շուստրով և Ալեքսեյ Գուսեվ զույգը:Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար՝Գաբրիել Ղազարյանը,ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը և այլ պաշտոնատար անձիք:Առաջնության ամբողջ խաղացանկը և արդյունքները կարող եք դիտել հետևյալ հղումով՝http://www.eevza.eu/ru/EEVZA-BEACH-VOLLEYBALL-TOUR-ARMENIA/t1/59/t2/135/t3/210/1305

Մեր Գործընկերները