Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Կայացավ տարեվերջյան նախագահության նիստը
2018-12-29 00:00:00
 
Այսօր Երևանում կայացավ ՀՎՖ նախագահության նիստը,որը վարեց ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը:
Նիստի ժամանակ 2018 թվականի ֆեդերացիայի աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ՀՎՖ գլխավոր քարտուղար՝Կարեն Ասմարյանը:
Հաշվետվությունը ընդունվեց միաձայն,որից հետո նաև հաստատվեց ֆեդերացիայի 2019 թվականի օրացույցային պլանը:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի հրամանով՝Կարինե Սերոբյանին շնորհվեց ՀՎՖ բարձրագույն կարգի մրցավարի կոչում,իսկ Սմբատ Գևորգյանին ՝ ազգային կարգի մրցավարի կոչում:
ՀՎՖ նախագահի մեկ այլ հրամանով մի շարք ֆեդերացիայի անդամներին կշնորհվեն շնորհակալագրեր՝՝Արևելյան Եվրոպական երկրների Մ15 տարեկան տղաների առաջնության կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար:

Մեր Գործընկերները