Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Վան և Առմվոլեյ թիմերը ՀՀ չեմպիոններ
2019-01-20 00:00:00

Այսօր Ծաղկաձորի Օլիմպիական քոլեջին պատկանող տարածքում ավարտվեց ՀՀ 2019 թվականի Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունը,որին մասնակցեցին 12 տղամարդկանց և 8 կանանց թիմեր:

Առաջնության ընթացքում կայացան շատ հետաքրքիր և լարված հանդիպումներ,մազիկները անտեսելով Ծաղկաձորյան  ցուրտը կարողացան ցուցադրել բարձրակարգ վոլեյբոլ և հանդիսատեսին ցուցադրեցին հետաքրքիր և դիտարժան հանդիպումներ:

Ի շնորհիվ առաջնության գլխավոր հովանավոր Վիվառո ընկերության առաջնության հանդիպումները բարձր որակով ցուցադրվեց առցանց և հազարավոր մարզասերներ կարողացան ականատես լինել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից կազամակերպված հերթական բարձր մակարդակի միջոցառմանը:

Կանանց մոտ առաջնության կիսաեզրափակիչ փուլ կարողացան անցնել Վան-1,Վիվառո,Վան-2 և ՀՄՄ թիմերը:Եզրափակիչ խաղի իրավունք ձեռք բերեցին Վան-1 և Վիվառո թիմերը,որոնց հանդիպման ժամանակ ավելի ուժեգ գտնվեցին Վան-1 թիմի աղջիկները (Սվետլանա Մարգարյան,Սյուզաննա Խաչատրյան և Օֆելյա Մաթոսյան) հաղթելով 2:0 հաշվով:Երրորդ տեղի համար մրցեցին Վան-2 և ՀՄՄ թիմերը,հաղթեցին Վան-2 թիմի աղջիկները Մարիա Հովհաննիսյան,Աննա Գալուստյան,Նվեր Քասիս,Մայա Մելանո) 2:0 հաշվով:

Տղամարդկանց մոտ հանդիպումները էլ ավելի լարված էին և չորս թիմեր հավասարազոր էին և ընթանում էր անզիճում փայքար:Առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդիպեցին Վրաստանի և Արաբկիրի տղամարդկանց թիմերը,հանդիպման ընթացքը ստացվեց շատ դրամատիկ,որտեղ Արաբկիր թիմին շատ քիչ էր մնում եզրափակիչ փուլ անցնելու համար,սակայն ավելի փորձառու Վրաստանի թիմը կարողացավ հաղթել 2:1 հաշվով և անցնել եզրափակիչ:Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումն էլ ստացվեց շատ հետաքրքիր և դիտարժան,որտեղ հանդիպեցին <<Առմվոլեյ>> և ՃՇՀԱՀ թիմերը:Ավելի ուժեղ գտնվեցին Առմվոլեյ թիմի տղաները և շատ մեծ դժվարությամբ կարողացան հաղթել ՃՇՀԱՀ թիմին 2:1 հաշվով:

Առաջնության 3-4 տեղերի համար հանդիպեցին Արաբկիր /Սամվել Ղասաբօղլյան,Խաչատուր Ասմարյան,Յուրի Գրիգորյան,Գրիգորի Ամբարյան/ և ՃՇՀԱՀ թիմերը /Անդրէ Սիմոնի,Աղվան Հովհաննիսյան,Դավիթ Ալեքսանյան,Ավագ Նիկողոսյան/՝հաղթեց Արաբկիր թիմը 2:1 հաշվով:Ցանկանում ենք նշել ՃՇՀԱՀ թիմի անձնուրաց և բարձրակարգ խաղերը առաջնությանը ժամանակ,որը էլ ավելի էր դիտարժան դարձնում  առաջնությունը:

Տղամարդկանց եզրափակիչ հանդիպումը ևս ստացվեց շատ դիտարժան,լի գեղեցին խաղային պահերով և Հայաստանը ներկայացնող << Առմվոլեյ>> թիմի  վոլեյբոլիստները /Աշոտ Բալաբեկյան,Սմբատ Գևորգյան,Ռազմիկ Հակոբյան/ կարողացան ապացուցել իրենց բարձր կարգը՝հաղթելով Վրաստանի թիմին 2:0 հաշվով:

Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրեցին ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը,առաջնության գլխավոր հովանավոր Վիվառո ընկերության ներկայացուցիչ՝ Ալեքսան Ավետիսյանը և ՀՎՖ գլխավոր քարտուղար՝Կարեն Ասմարյանը:

Մեր Գործընկերները