Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

ԱՌՄՎՈԼԵՅ թիմը ՀՎՖ գավաթակիր
2019-02-05 00:00:00

 

Փետրվարի 2-ին Գյումրի քաղաքում կայացավ ՀՎՖ ձյան վոլեյբոլի 2019 թվականի գավաթի խաղարկությունը,որին մասնակցեցին միայն տղամարդկանց վեց թիմեր:

Գավաթի խաղարկությանը մասնակցության հայտ էին ներկայացրել Արաբկիր,Առմվոլեյ,ՀԱՊհ և Գյումրիի երեք թիմեր:
Թիմերը մրցեցին ենթախմբերում,որից հետո՝Գյումրի-1 և Գյումրի-2 թիմերը մրցեցին 3-4 տեղերի համար,հաղթեց Գյումրի-1 թիմը:
Եզրափակիչ հանդիպում կայացավ Առմվոլեյ և Արաբկիր թիմերի մասնակցությամբ,ավելի ուժեղ գտնվեցին Առմվոլեյ-ի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները (Աշոտ Բալաբեկյան,Սմբատ Գևորգյան,Հովհաննես Ասմարյան)՝հաղթելով 2:0 հաշվով:Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով:

Մեր Գործընկերները