Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Ավան և Վանաձոր թիմեր չեմպիոններ
2019-02-25 00:00:00


Այսօր ավարտվեց Սերգեյ Արակչյանի անվան վոլեյբոլի պատանեկան առաջնությունը,որին մասնակցեցին ութ տղաների և չորս աղջիկների թիմեր:
Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար պայքարեցին ԽՄՕՄՄ-Շենգավիթ թիմերը՝հաղթեց ԽՄՕՄՄ թիմը 2:0 հաշվով,իսկ 1-2 տեղերի համար պայքարեցին Ավան-Ստեփանակերտ թիմերը:Շատ լարված և հետաքրքիր պայքարում հաղթեցին Ավանի աղջիկները 2:1 հաշվով:


Տղաների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Նոր-Նորք-Շենգավիթ թիմերը՝հաղթեցին Նոր-Նորքի տղաները 2:1 հաշվով:Տղաների մոտ առաջնության չեմպիոնի համար պայքարեցին Վանաձոր-Սիսիան թիմերը:Այս խաղը ևս ստացվեց լարված և դիտարժան,ի վերջո ավելի ուժեղ գտնվեցին Վանաձորի տղաները՝հաղթելով 2:1 հաշվով:Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին մեդալներով,գավաթներով,լավագույն մարզիկները հատուկ սահմանված մրցանակներով,իսկ ՀՎՖ կողմից մրցանակային տեղեր գրաված թիմերին հանձնվեց գնդակներ:

Մեր Գործընկերները