Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Հանդիպում Վանաձորում
2019-03-03 00:00:00

 

Այսօր Վանաձոր քաղաքում կայացավ հանդիպում նստած վոլեյբոլի նորաստեղծ թիմի և ՀՎՖ գլխավոր քարտուղար՝Կարեն Ասմարյանի հետ:

Թիմի կազմավորման և մարզումների կազմակերպման նախաձեռնողն է Վանաձորի պետական համալսարանի դոցենտ՝Արման Բարսեղյանը:
Հանդիպման ժամանակ Կարեն Ասմարյանը տեղեկացրեց մարզիկներին, որ շուտով ՀՎՖ անդամակցելու է Եվրոպայի վոլեյբոլի Պարօլիմպիկ ֆեդերացիային,ինչը թույլ կտա ՀՀ նստած վոլեյբոլի թիմին մասնակցել Եվրոպայի նստած վոլեյբոլի առաջնությանը:

Հանդիպման վերջում թիմին ՀՎՖ կողմից տրամադրվեց մարզագույք:

Մեր Գործընկերները