Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

ԵՎԿ պատվիրակները Երևանում են
2019-03-19 00:00:00
 
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական հանձնաժողովի քարտուղար Թոմաս Բրո-Ռասմուսենին և ԵՎԿ զարգացման դեպարտամենտի պատասխանատու Ֆրանսուա Վոտեսին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: 
 
Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի և վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի համագործակցությունը ոչ միայն վոյելբոլի զարգացման, այլև այդ մարզաձևի մասսայականացման և տարածման գործում: «Տարեցտարի վոլեյբոլը մեր երկրում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, ինչը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքի արդյունքն է: Իհարկե, համագործակցությունը մարզաձևի միջազգային կառույցների և մասնավորապես եվրոպական կոնֆեդերացիայի հետ նպաստում է ֆեդերացիայի կողմից նախանշված ծրագրերի իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը: 
 
Հյուրերը Հայաստանում են հանրակրթական դպրոցներում անցկացվող «Վոլեյբոլը՝ դպրոցներում» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Եվրոպական կառույցի ներկայացուցիչները հանդիպելու են նաև ծրագիրն իրականացնող Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքային խմբի անդամներին, ներկա են գտնվելու ծրագրի շրջանակներում Երևանի № 171 դպրոցում կազմակերպված վոլեյբոլի փառատոնին:
 
Նշենք, որ ծրագիրը քառամյա է, այն մեկնարկել է 2018 թվականին: Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարի 12 դպրոցներում անցկացնել վոլեյբոլի փառատոն՝ հանրակրթական դպրոցներին տրամադրելով մասնագիտական մարզագույք (վոլեյբոլի ցանցեր և գնդակներ):

Մեր Գործընկերները