Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Ավան և Արաբկիր թիմերը ՀՀ չեմպիոններ
2019-03-19 00:00:00


Այսօր Երևանում ավարտվեց ՀՀ վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը,որին մասնակցեցին իննը տղաների և վեց աղջիկների թիմեր:Առաջնության ընթացքում կայացավ 26 հանդիպումներ,որոնց ընթացքում եղան շատ դիտարժան,լարված և գեղեցիկ հանդիպումներ:Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Աշտարակի և Սիսիանի թիմերը՝ավելի ուժեղ գտնվեցին Սիսիանի աղջիկները (մարզիչ՝Հայկ Հայրապետյան)՝ հաղթելով 3:1 հաշվով:Աղջիկների եզրափակիչ հանդիպումը կայացավ Ավանի (մարզիչ՝Շողիկ Բալյան) և ԽՄՕՄՄ (մարզիչ՝Արմեն Վարդերեսյան) թիմերի միջև՝ հաղթեց Ավան թիմը 3:0 հաշվով:

Տղաների մոտ 3-4 տեղերի համար պայքարեցին Վանաձորի (մարզիչ՝Ալեքսանդր Մամունց) և Գավառի (մարզիչ՝Ստյոպա Սարգսյան) թիմերը՝հաղթեց Վանաձոր թիմը 3:0 հաշվով:
Տղաների եզրափակիչ հանդիպումը ստացվեց գեր լարված և դիտարժան,որտեղ հանդիպեցին Արաբկիր (մարզիչ՝ Գրիգորի Ամբարյան) և ԽՄՕՄՄ (մարզիչ՝Անդրանիկ Մանուչարյան) թիմերը:
Երկու թիմերն էլ շատ լուրջ և պատասխանատու ձևով էին պատրաստվել այս հանդիպմանը,ի վերջո ավելի ուժեղ գտնվեցին Արաբկիրի տղաները՝ հաղթելով 3:2 հաշվով:Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով,մեդալներով,գավաթներով,իսկ լավագույն մարզիկները հատուկ սահմանված մրցանակներով,ինչպես նաև ՀՎՖ կողմից թիմերին հանձնվեց գնդակներ:

Մեր Գործընկերները