Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Փառատոն Երևանում
2019-03-20 00:00:00


Այսօր Երևանի Ավան համայքի թիվ 171 հիմնական դպրոցում կայացավ «Վոլեյբոլը դպրոցում» ծրագրի շրջանակներում փառատոն,որին մասնակցեցին դպրոցի 6/գ և 6/դ դասարանի աշակերտները՝թվով 54 աշակերտներ:
Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի վոլեբոլի ֆեդերացիայի և ՀՎՖ ներկայացուցիչները:Փառատոնի մեկնարկից առաջ ՀՎՖ գլխավոր քարտուղար՝ Կարեն Ասմարյանը աշակերտներին ներկայացրեց փառատոնի հյուրերին,ինչպես նաև հատուկ հավիրրված Հայաստանի հավաքականի անդամներին,ովքեր աշակերտների հետ փորձելու էին ուսուցանել վոլեյբոլ մարզաձևի տեխնիկական հնարքները:
Փառատոնի մասնակից աշակերտները փորձեցին տիրապետել վոլեյբոլ խաղի տեխնիկական հնաքներին,ինչպես նաև վերջում ընտրվեցին լավագույն աշակերտները,ովքեր մասնակցեցին երկկողմանի խաղին:
Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Սաթենիկ Կարապետյանը,Արմեն Գրիգորյանը,Վարդան Շահումյանը բարձր գնահատեցին վոլեյբոլ մարզաձևից նման փառատոնի անցկացումը իրենց դպրոցում,ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին ՀՎՖ կողմից տրամադրված մարզագույքի համար: 
Հաջորդ փառատոնը կկայանա ապրիլի 2-ին Երևանի թիվ 160 դպրոցում:

Մեր Գործընկերները