Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

ԲԿՄԱ թիմը առաջնության առաջատար
2019-04-16 00:00:00

 

Ապրիլի 11-ից Երևանում մեկնարկեց ՀՀ վոլեյբոլի 2019 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը,որին մասնակցեցին հինգ թիմեր:

Առաջին խաղային օրը հանդիպեցին Արցախ-Գյումրի թիմերը՝՝հաղթեց Արցախ թիմը 3:0 հաշվով:

Երկրորդ հանդիպումը կայացավ ԲԿՄԱ-ՀԱՊՀ թիմերի մասնակցությամբ՝ հաղթեց ԲԿՄԱ թիմը 3:0 հաշվով:

Ապրիլի 12-ին գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
1.ՀԱՊՀ-Արցախ 0:3
2.ՃՇՀԱՀ-ԲԿՄԱ 0:3

Ապրիլի 13-ին՝
1.Արցախ-ՃՇՀԱՀ 3:1 
2.Գյումրի-ՀԱՊՀ 0:3

Ապրիլի 14-ին կայացավ առաջին փուլի կենտրոնական հանդիպումը ՝մրցեցին 2018 թվականի ՀՀ տղամարդկանց առաջնության չեմպիոն՝Արցախ թիմը և առաջնության նորեկ ԲԿՄԱ թիմը:Գերլարված և հետաքրքիր պայքարում ավելի ուժեղ գտնվեցին ԲԿՄԱ-ի վոլեյբոլիստները՝ հաղթելով 3:1 հաշվով: Երկրորդ հանդիպումը կայացավ ՃՇՀԱՀ և Գյումրի թիմերի միջև, այստեղ ավելի ուժեղ գտնվեցին գյումրեցի վոլեյբոլիստները՝ հաղթելով 3:2 հաշվով:

Ապրիլի 15-ին կայացան առաջնության հինգերրորդ խաղային օրը հանդիպումները և գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
1.ԲԿՄԱ-Գյումրի 3:0
2.ՃՇՀԱՀ-ՀԱՊՀ 3:2
Առաջնության առաջին փուլի առաջատարն է ԲԿՄԱ թիմը՝ 12 միավորով,Արցախը-9 միավոր,ՀԱՊՀ-4 միավոր,ՃՇՀԱՀ-3 միավոր,Գյումրի-2 միավոր:
Առաջնության երկրորդ փուլը կանցկացվի ս/թ նոյեմբեր ամսին:

Մեր Գործընկերները