Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Ավարտվեց Ֆ.Դալլաքյանի անվան առաջնությունը
2019-05-20 00:00:00

 

Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքում մեկնարկեց Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը,որին մասնակցեցին վեց տղաների`(Վանաձոր,Արաբկիր,Աջափնյակ,ՄՍԿՀ,Հնաբերդ,Նոր-Նորք) և չորս աղջիկների` (Ավան,Սիսիան,Աշտարակ,ՄՍԿՀ) թիմեր:Եռօրյա պայքարում տղաների մոտ եզրափակիչ հանդիպումը կայացավ Արաբկիրի և Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի թիմերի մասնակցությամբ:Ավելի ուժեղ գտնվեցին ՄՍԿՀ տղաների թիմի վոլեյբոլիստները՝հաղթելով 2:0 հաշվով,երրորդ տեղի համար հանդիպեցին Աջափնյակի և Վանաձորի թիմերը,որտեղ հաղթեցին Վանաձորի տղաները՝2:0 հաշվով:Աղջիկների եզրափակիչ հանդիպումը կայացավ Ավանի և Սիսիանի թիմերի մասնակցությամբ:Ավանի թիմը ավելի ուժեղ գտնվեց և հաղթեց 2:0 հաշվով:Երրորդ տեղի համար պայքարեցին Աշտարակի և ՄՍԿՀ թիմերը,որտեղ հաղթեց Աշտարակ թիմը 2:0 հաշվով:Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով և գավաթներով:Լավագույն մարզիկները Վիվառո ընկերության և ՀՎՖ կողմից պարգևատրվեցին հատուկ սահմանված նվերներով և մրցանակներով:

Տղաների մոտ առաջնության լավագույններ էին՝

1.Լավագույն կապակցող՝ Խաչատուր Ասմարյանը (Արաբկիր)

2.Լավագույն հարձակվող՝ Սամվել Ղասաբօղլյան (Արաբկիր)

3.Լավագույն հարձակվող՝ Մեսրոպ Մազմանյան (Վանաձոր)

4.Լավագույն հեռանկարային մարզիկ՝ Ավետիք Հովակիմյան (Նոր-Նորք)

5.Լավագույն խաղացող՝ Վահե Նազարյան (ՄՍԿՀ)

Աղջիկներ՝

1.Լավագույն կապակցող՝ Սաթենիկ Եպիսկոպոսյան (Ավան)

2.Լավագույն հարձակվող՝ Սաթենիկ Մինասյան (Սիսիան)

3.Լավագույն հարձակվող՝ Լիլիթ Ղազարյան (Սիսիան)

4.Լավագույն հեռանկարային մարզիկ՝ Մարիամ Ասլանյան (Աշտարակ)

5.Լավագույն խաղացող՝ Մերի Պողոսյան (Ավան)

Մեր Գործընկերները