Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Սիսիանի և Ավանի թիմերը ՀՀ չեմպիոններ
2019-05-31 00:00:00

 

Այսօր ավարտվեց ՀՀ 2019 թվականի վոլեյբոլի Մ15 տարեկանների (ծնված 2004-2005 թվականներին) եզրափակիչ առաջնությունը:Հանդիպումները կայացան ՀՀ ՊՆ ԲԿՄԱ մարզադահլիճում:Առաջնությանը մասնակցեցին վեց տղաների (Սիսիան,Վանաձոր,Շենգավիթ,Հնաբերդ,Գյումրի,Աջափնյակ) և վեց աղջիկների (Ավան,Սիսիան,Արցախ,Աշտարակ,Ավան-2,ԽՄՕՄՄ) թիմեր:Թիմերը մրցեցին ենթախմբերում,ապա եզրափակիչ փուլում:
Տղաների մոտ եզրափակիչ խաղերում 3-4 տեղերի համար մրցեցին Հնաբերդի և Շենգավիթի թիմերը՝հաղթեց Շենգավիթի թիմը 2:1 հաշվով,1-2 տեղերի համար մրցեցին Վանաձորի և Սիսիանի թիմերը,ավելի ուժեղ գտնվեցին Սիսիանի տղաների թիմը՝ հաղթելով 2:0 հաշվով:
Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Աշտարակի և Արցախի թիմերը,հաղթեց Արցախ թիմը 2:0 հաշվով,1-2 տեղերի համար մրցեցին Սիսիանի և Ավանի թիմերը՝հաղթեցին Ավանի աղջիկները՝ 2:0 հաշվով:Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով և գավաթներով:Տղաների մոտ լավագույն հարձակվողներ ճանաչվեցին՝ Արտակ Թադևոսյանը(Շենգավիթ),Վազգեն Այվազյանը(Վանաձոր),լավագույն հեռանկարային մարզիկ՝ Դավիթ Պողոսյան(Հնաբերդ),լավագույն խաղացողներ՝Ռազմիկ Տիգրանյան,Արմեն Գալստյան (Սիսիան):
Աղջիկների մոտ լավագույն հարձակվող ճանաչվեց ՝Ալիսա Գրիգորյանը (Արցախ),լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝Լիլիթ Ղազարյանը (Սիսիան) և Ջուլիետա Նաչարյանը (Ավան):
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՎՖ կողմից հանձնվեցին գնդակներ,իսկ Հնաբերդի թիմին վոլեյբոլի ցանց:

Մեր Գործընկերները