Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Ավան և Արաբկիր թիմերը ՀՀ չեմպիոններ
2019-06-07 00:00:00

 

Հունիսի 06-ին ավարտվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը,որին մասնակցեցին 12 տղաների և 12 աղջիկների զույգեր:Առաջնության առաջին խաղային օրը թիմերը հանդես եկան օլիմպիական համակարգով,որից հետո հաղթող թիմերը մրցեցին ենթախմբերում:Եզրափակիչ օրը աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին ԽՄՕՄՄ և Աբովյան թիմերը՝հաղթեցին Աբովյանը ներկայացնող՝ Բադասյան Աննա և Հայրապետյան Սոնա զույգը:Եզրափակիչ խաղը կայացավ Վան (Մաթոսյան Օֆելյա/Կինդլովա Էլիշկա) և Ավան (Մելքումյան Դիանա/Պողոսյան Մերի) զույգերի մասնակցությամբ:Ավելի ուժեղ գտնվեցին Ավանը ներկայացնող զույգը՝հաղթելով 2:0 հաշվով:Տղաների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Արաբկիր-2 և ՄՍՀԿ տղաների զույգերը,հաղթեցին Մխիթար Սեբաստացու Կրթահամալիր տղաները (Հակոբյան Գագիկ/Պողոսյան Դավիթ) 2:0 հաշվով:Տղաների եզրափակիչ հանդիպումը կայացավ Արաբկիրը (Սամվել Ղասաբօղլյան/Խաչատուր Ասմարյան) և ԽՄՕՄՄ-ը (Նազարյան Վահե/Խալաթյան Կարեն) ներկայացնող զույգերի մասնակցությամբ:Խաղը ստացվեց շատ հետաքրքիր և դիտարժան,հանդիսատեսը ստացավ մեծ բավականություն երկու թիմերի ցուցադրած գեղեցիկ խաղից՝ ի վերջո գերլարված խաղում ավելի ուժեղ գտնվեցին Արաբկիրի տղաները՝հաղթելով 2:1 հաշվով:Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով և գավաթներով:Բոլոր մրցանակային տեղեր գրաված թիմերը իրավունք ձեռք բերեցին հանդես գալ հուլիսի 01-03-ը Երևանում կայանալիք տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնությանը:

Մեր Գործընկերները