Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Մ18 Եվրոպայի առաջնություն
2019-06-14 00:00:00


Հունիսի 11-ին Ավստրիայի Բադեն քաղաքում մեկնարկեց Մ18 տարեկանների լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը:Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը մեկնել էր Բադեն՝ Ասմարյան Խաչատուր/Ղասաբօղլյան Սամվել զույգով Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ:Մեր թիմը պարտավոր է մրցել առաջնության որակավորման փուլում՝ռեյտինգային միավորներ չունենալու պատճառով:Որակավորման փուլում Հայաստանի հավաքականը պարտվեց Մոդովայի թիմին և հաղթեց Կոսովայի թիմին և իրավունք ձեռք բերեց մասնակցել առաջնության հիմնական փուլին:Ենթախմբում մեր թիմի մրցակիցներ էին Լատվիայի,Ավստրիայի և Պորտուգալիայի թիմերը:Մեր տղաները ցավոք պարտվեցին բոլոր մրցակիցներին`0:2 հաշիվներով:Սակայն հաղթանակը ձեռք բերված որակավորման փուլում և անցնելը արդեն առաջնության հիմնական փուլ արդեն 2020 թվականի Մ18 տարեկանների առաջնությանը մասնակցելու համար հնարավորություն է տալու սկսել հիմնական խմբից և իհարկե մեր թիմը արդեն ձեռք բերեց ռեյտինգային 16 միավոր տարիքային խմբում և 24 միավոր անհատական ԵՎՖ դասակարգման աղյուսակում:

Ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 25-րդ տեղը՝ 33 թիմերի պայքարում:

Մեր Գործընկերները