Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Ավարտվեց ՀՀ առաջնությունը
2019-07-04 00:00:00


Ավարտվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը,որին մասնակցեցին 11 կանանց և 10 տղամարդկանց զույգեր:Առաջնությանը նաև մասնակցեցին Թբիլիսի քաղաքը ներկայացնող մեկ զույգ:Կանանց մոտ հիմնական պայքարը ծավալվեց ԽՄՕՄՄ,ՎԲԵԹ և Վան թիմերի միջև,ցավոք Ավանը ներկայացնող ՀՀ պատանեկան 2019 թվականի առաջնության չեմպիոնները առաջին փուլում կրեցին ցավալի պարտություն և դուրս մնացին պայքարից:
Ի վերջո կանանց պայքարում 3-4 տեղերի համար մրցեցին Վան-1 և Վան-2 թիմերը,որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Վան-2 թիմը ներկայացնող՝ Նվեր Քասիս և Մայա Եսայան զույգը,հաղթելով 2:1 հաշվով:Եզրափակիչ հանդիպումը կայացավ ՎԲԵԹ (Կիրակոսյան Տաթևիկ/Տիգրանյան Շուշանիկ) և ԽՄՕՄՄ թիմերի միջև,որտեղ փորձառու Վերոնիկա Կոշկարյան և Էդիտա Ղևոնդյան զույգը վստահ հաղթանակ տոնեց 2:0 հաշվով:Տղամարդկանց պայքարը ստացվեց էլ ավելի հետաքրքիր և անակնկալներով լի,որտեղ առաջնության բացահայտ առաջատարը՝ ԲԿՄԱ-1 թիմը պարտվեց Արաբկիր թիմին և մրցեց 3-4 տեղերի համար ՀԱՊՀ զույգի հետ,հաղթելով 2:0 հաշվով:Տղամարդկանց եզրափակիչ խաղը միայն հաճելի պահեր պարգևեց հանդիսատեսին, հետաքրքիր խաղարկություններով և թիմերի ցուցադրած բարձրակարգ խաղով:ԲԿՄԱ-2 թիմը,որը կազմված էր ՀՀ պատանեկան Մ18 տարեկանները ներկայացնող՝ Խաչատուր Ասմարյան և Սամվել Ղասաբօղլյան զույգից կարողացան արժանի պայքար մղել ավելի փորձառու մարզիկներ՝ Ռազմիկ Հակոբյան և Արման Միսկարյան զույգի դեմ:Առաջին խաղափուլը մեծ դժվարությամբ հաղթեցին ԲԿՄԱ-ի տղաները,սակայն հաջորդ երկու խաղափուլերում ավելի ուժեղ գտնվեցին Արաբկիրի տղաները,հաղթելով ընդանուր 2:1 հաշվով:Նշենք,որ 2015-2016 թվականներին Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմի առաջին մարզիկներն էին Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ,որ տոնել էին լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպական երկրների Մ18 տարեկանների առաջնություններում հաղթանակներ՝գրավելով առաջնությունում 7 տեղ:
Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով և առաջնության գլխավոր հովանավոր ՎԲԵԹ ընկերության կողմից հատուկ սահմանված նվերներով:

Մեր Գործընկերները