Միացիր Մեզ

Նորություններ

2017-12-13 00:00:00

Մեկնարկում է ՀՎՖ գավաթի խաղարկությունը... մանրամասն »

2017-12-11 00:00:00

ՎՈԼԵՅԲՈԼԻ ՊԵՐՃ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ 3-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԽՄՕՄՄ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԵՆ ... մանրամասն »

2017-12-07 00:00:00

Մեկնարկում է Պերճ Խաչատրյանի հուշամրցաշարը... մանրամասն »

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Մեր Մասին

 

1991թ. – Ռայիկ Ղուկասյանը ընտրվում է անկախ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ (1991-1998թթ.):

- Հայաստանը անդամագրվում է Եվրոպայի և աշխարհի վոլեյբոլի ֆեդերացիաներին:

1992թ. – Անկախ Հայաստանի առաջին չեմպիոնի կոչումը նվաճում են Էջմիածնի «Օազիս» կանանց և Երևանի «Նաիրի» տղամարդկանց թիմերը:

- Հայաստանի տղամարդկանց հավաքականը Իրանում մասնակցեց խոշոր միջազգային մրցաշարի:

1994թ.– Հայաստանի կանանց հավաքական թիմը Վիեննայում մասնակցեց Եվրոպայի հավաքական թիմերի ընտրական մրցաշարի:

1995թ. – Իրանի Նահաբադ քաղաքի տղամարդկանց հավաքականը Հայաստանում ցուցադրում է բարձրակարգ խաղ:

- Արմավիրի տղամարդկանց թիմը 1-ին անգամ նվաճում է ՀՀ չեմպիոնի կոչումը:

1996թ. – Արթիկում անցկացված Նավասարդյան խաղերում չեմպիոնի կոչումը նվաճում է Երևանի կանանց հավաքականը:

1998թ. – ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսում ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Ռոբերտ Ջանիբեկյանը (1998-2003թթ.):

1999թ. – Անցկացվեց Համահայկական 1-ին խաղերը: Վոլեյբոլի մրցաշարում 1-ին տեղ գրավեցին Երևանի կանանց (մարզիչ` Խ. Ասմարյան) և տղամարդկանց (մարզիչ` Ռ. Սուլթանյան) թիմերը:

2000թ. – Առաջին անգամ ՀՀ կանանց չեմպիոն է հռչակվում Արթիկի թիմը (մարզիչ` Հ. Գրիգորյան):

2001թ. – Համահայկական 2-րդ խաղերում նորից չեմպիոնի կոչումը նվաճում են Երևանի կանանց (մարզիչ` Խ. Ասմարյան) և տղամարդկանց (մարզիչ` Ռ. Ջանիբեկյան) թիմերը:

- «Թավրիզ - 2001» միջազգային մրցաշարի հաղթող է դառնում Երևանի բժշկական քոլեջի «Նժդեհ» կանանց թիմը:

2002թ. – ՀՀ չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճում է Սիսիանի կանանց թիմը:

- Հայաստանի աղջիկների հավաքական թիմը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի մրցաշարին:

2003թ. – ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիան ղեկավարեց Խ. Ասմարյանը (2003-2010թթ.):

- Համահայկական 3-րդ խաղերում հաղթողներ ճանաչվեցին Ստամբուլի կանանց և Երևանի տղամարդկանց (մարզիչ` Ա. Խաչատրյան) թիմերը: Սիսիանի թիմը գրավեց 2-րդ տեղը:

2004թ. – ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի հարցումների արդյունքներով ՀՀ 20-րդ լավագույն տղամարդ վոլեյբոլիստ է ճանաչվում Նորայր Շահբազյանը, կին վոլեյբոլիստուհի` Նինա Մուրադյանը, մարզիչ` Ռոբերտ Զաքարյանը, մրցավար` Սերգեյ Արակչյանը:

2007թ. – Երևանի տղամարդկանց (մարզիչ` Կ. Ասմարյան) և կանանց (մարզիչ` Խ. Ասմարյան) թիմերը նվաճում են Համահայկական 4-րդ խաղերի չեմպիոնի կոչումը:

2009թ . – ՀՀ վոլեյբոլի չեմպիոնի կոչումը 10-րդ անգամ նվաճում է Երևանի բժշկական քոլեջի «Նժդեհ» կանանց թիմը:

2010թ. – ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար է ընտրվում Կարեն Ասմարյանը: 2010 հոկտեմբերին ՀՀ վոլեյբոլի նախագահ է ընտրվում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

2011թ. – Համահայկական 5-րդ խաղերի չեմպիոնի կոչումը նվաճում են Երևանի տղամարդկանց (մարզիչ` Կ. Ասմարյան) և Դոնի – Ռոստովի կանանց թիմերը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավում են Սիսիանի և Երևանի թիմերը: 2013թ.Երևանի ՖԻՄԱ տղամարդկանց թիմը ութերորդ անգամ անընդմեջ նվաճում է ՀՀ չեմպիոնի կոչումը:

2013 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվում Արթուր Վահանի Բաղդասարյանը:

2017թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվում Հարչյա Ռաֆիկի Մուրադյանը:

 

Մեր Գործընկերները